Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Կոկորդի քաղցկեղ. oncology.am
Կոկորդի քաղցկեղի առաջացման պատճառներն են՝ ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը: Կոկորդի քաղցկեղը ծանր հիվանդություն է, որը բնորոշվում է կոկորդի հյուսվածքներից չարորակ գոյացությունների առաջացմամբ: Եթե դիտարկենք քաղցկեղով հիվանդացության բոլոր դեպքերը, ապա կոկորդի քաղցկեղը կազմում է ընդհանուր թվի 2%-ը: Հիմնականում այս հիվանդությամբ տառապում են տղամարդիկ՝ մոտ 8 անգամ ավելի հաճախ, քան` կանայք:
Հիվանդությունը հիմնականում զարգանում է ի պատասխան ծխախոտի և ալկոհոլի չարաշահման: Ծխողների և սպիրտային խմիչքների սիրահարների մոտ կոկորդի բջիջներն աստիճանաբար վերափոխվում են, ինչը պայմանավորում է նախաքաղցկեղային գործընթացի զարգացումը: Սակայն վնասակար սովորություններից հրաժարվելու դեպքում հյուսվածքների նախաքաղցկեղային վիճակը կարող է անհետանալ:
Ախտանիշներ
Կոկորդի քաղցկեղի ամենտարածված ախտանիշներն են.
- ձայնի փոփոխությունը, օրինակ, խռպոտությունը կամ խզվածությունը,
- ցավ կոկորդում, որը չի անցնում,
- ականջացավը,
- հազը,
- կլման դժվարեցումը կամ ցավոտությունը,
- պարանոցի վրա ուռուցքի առկայությունը կամ այտուցվածությունը,
- քաշի կորուստը:
Նմանատիպ ախտանիշների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի, ով կուղեգրի համապատասխան հետազոտությունների:
Ախտորոշում
Սկզբում, ինչպես ցանկացած այլ հիվանդության դեպքում, բժիշկն իր հարցերի պատասխանների հիման վրա պացիենտի հիվանդության պատմութունն է ձևակերպում, և, գանգատներից ելնելով, կատարում որոշ եզրակացություններ: Ապա բժիշկը զննում է հիվանդին, ստուգում պարանոցի այտուցվածությունը, ավշային հանգույցների վիճակը և վահանաձև գեղձը:
Կոկորդի զննումն իրականացվում է լարինգոսկոպիայի միջոցով: Անուղղակի լարինգոսկոպիայի ժամանակ բժիշկը պացիենտի կոկորդում տեղադրում է փոքր հայելի, որը կարող է փսխման ռեֆլեքս առաջացնել, ինչից խուսափելու նպատակով բերանի խոռոչը նախապես ցողվում է անզգայացնող նյութով:
Ուղղակի լարինգոսկոպիայի ժամանակ պացիենտի քթային անցուղու կամ բերանի միջոցով անցկացվում է բարակ ճկուն լարինգոսկոպ, որի օգնությամբ բժիշկը կարողանում է գնահատել կոկորդի պատերի և ձայնալարերի վիճակը:
Համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ հաջողվում է ստանալ կոկորդի ռենտգեն նկարների շարք, գնահատել ուռուցքի չափերը, ինչպես նաև նրա տարածվածությունը շրջակա ավշային հանգույցներ: Առավել մանրամասն հետազոտության նպատակով կիրառվում է նաև մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:
Վերջնական ախտորոշման նպատակով իրականացվում է բիոփսիա, որի դեպքում կոկորդի հյուսվածքից փոքր կտոր է վերցվում կամ կատարվում է ուռուցքի բարակ ասեղային պունկցիա:
Բուժումը
Ճառագայթային բուժումը հնարավորություն է տալիս զգալիորեն դանդաղեցնել ուռուցքային աճը կամ ընդհանրապես ոչնչացնել: Ներկայում կիրառվում է բուժման երկու տարատեսակ՝ ներքին և արտաքին ճառագայթային բուժում: Արտաքին ճառագայթային բուժման դեպքում ճառագայթն ուղղվում է հիվանդի ուռուցքի վրա: Ներքին ճառագայթային բուժման դեպքում ռադիոակտիվ նյութերը ներմուծվում են ուռուցքի հարակից հյուսվածքներ (կամ հենց ուռուցքի մեջ) խողովակների, ասեղների կամ կաթետրների միջոցով:
Ճառագայթային բուժման այս կամ այն տեսակը կիրառվում է՝ կախված հիվանդության փուլից կամ տեսակից:
Ճառագայթային բուժման արդյունավետության բարձրացման նպատակով կիրառվում են ռադիոսենսիբիլիզատորներ՝ նյութեր, որոնք չարորակ ուռուցքի զգայնությունը բարձրացնում են ճառագայթային բուժման նկատմամբ:
- Վիրահատական միջամտության օգնությամբ հեռացվում է ուռուցքը, ինչպես նաև կոկորդի և հարակից օրգանների որոշ մասեր՝ մակկոկորդը, ձայնալարերը, կոկորդի մի մասը, վահանաձև գեղձը (կամ նրա մի մասը): Վիրահատությունը կոկորդի քաղցկեղի ցանկացած փուլում բուժման հիմնական եղանակն է:
- Քիմիաթերապիան բուժման եղանակ է, որի ժամանակ օրգանիզմ են ներմուծվում ցիտոստատիկ միջոցներ` ոչնչացնելու ուռուցքային բջիջները կամ դանդաղեցնելու նրանց աճը:
01.12.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ